ԱՄՆ-ն ու ԵՄ-ն առաջարկում են հետաձգել անկախության տրամադրումը Կոսովոյին20 հունիսի 2007 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը նախապատրաստել են Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի նոր նախագիծը` այն առաջարկում է հետաձգել Կոսովոյի անկախացումը, փորձելով հարթել Ռուսաստանի դժգոհությունը: Այժմ փաստաթուղթը քննարկում են նախաձեռնող երկրների կառավարությունները, ԱԽ-ի անդամ 15 երկրներին ներկայացնելուց առաջ: ՄԱԿ-ի որոշ տերությունների ներկայացուցիչներ կասկած են հայտնում, թե Մոսկվան հավանություն կտա նախագծին: Այդպես է կարծում նաեւ Կոսովոյի անկախացման նախագծի հեղինակ Մարտի Ախտիսաարին: YLE ֆինական հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ մարզի անկախացման վերջին ժամկետն այս տարվա տարեվերջն է, սակայն, հավանաբար, Ռուսաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի նոր նախագիծը նախատեսում է չորս ամիս տալ սերբերին եւ Կոսովոյի ալբանացիներին բանակցությունների համար, որից հետո ավտոմատ կերպով գործողության մեջ կմտնի Մ.Ախտիսաարիի պլանը` միջազգային վերահսկողության տակ Կոսովոյին անկախություն տրամադրելու վերաբերյալ: Նշենք, որ Մոսկվան շարունակում է պնդել, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ հարցը չի կարելի լուծել առանց Սերբիայի դիրքորոշումը հաշվի առնելու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |