520.000 եվրո` Էյֆելյան աշտարակի աստիճանի մի մասի համար![]() 23 նոյեմբերի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Փարիզի հայտնի Էյֆելյան աշտարակի մի հատվածն աճուրդի էր հանվել և վաճառվել է 523.000 եվրոյով Փարիզի Artcurial աճուրդում, հայտնում է Ռիա Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով: Աճուրդի հանված հատվածի բարձրությունը 2,6 մ է, այն բաղկացած է 14 սանդղամատից: Պարույրաձև աստիճանի տվյալ հատվածը 1889-ին միացրել է Էյֆելյան աշտարակի 2-րդ և 3-րդ հարկերը: Սակարկությունների նախնական գումարը 20.000 եվրո էր: Արդյունքում առավելագույն գինն առաջարկեց Ասիայի երկրներից մեկի քաղաքացին, որը վճարեց սանդուղքի հատվածի համար 523.800 եվրո: 1889-ին Գուստավ Էյֆելի կողմից ստեղծված պտուտասանդուղքն ապամոնտաժվել է 1983-ին: Այն բաժանվել է 24 մասի, որից 4-ը նվիրվել է ֆրանսիական թանգարաններին, իսկ մնացած 20-ը վաճառվել է աճուրդում: 2013-ին աճուրդում 220.000 եվրոյով վաճառվել է Էյֆելյան աշտարակի 2-րդ և 3-րդ հարթակները միացնող մասը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |