ԱՄՆ-ն դեմ է ՌԴ կողմից Աբխազիայի հետ ԶՈւ միավորված խմբավորման մասին պայմանագրի վավերացմանը

ԱՄՆ-ն դեմ է ՌԴ կողմից Աբխազիայի հետ ԶՈւ միավորված խմբավորման մասին պայմանագրի վավերացմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Ռուսաստանի կողմից Աբխազիայի հետ զորքերի միավորված խմբավորման ստեղծման մասին պայմանագրի վավերացմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Մենք չենք ճանաչում այսպես կոչված «պայմանագրի» օրինականությունը, որը գործող միջազգային համաձայնագիր չէ»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն:

«ԱՄՆ դիրքորոշումն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցում պարզ է մնում. այդ տարածաշրջանները Վրաստանի անբաժանելի մասն են կազմում, և մենք շարունակում ենք սատարել Վրաստանի անկախությանը, նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-հայտարարել; է Քիրբին:

Պետդեպում կարծում են, որ ՌԴ-ն պետք է կատարի 2008-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրով իր բոլոր պարտավորությունները և դուրս բերի իր զորքերը հակամարտության մեկնարկին համապատասխանող դիրքեր: Բացի այդ, ԱՄՆ-ն պահանջում է«չեղարկել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը»:

ՌԴ Պետդուման վավերացրել է ՌԴ և Աբխազիայի միջև նոյեմբերի 2-ին կնքված համաձայնագիրը ԶՈւ միացյալ խմբավորման մասին: Փաստաթղթով կարգավորվում է ՌԴ ԶՈւ և Աբխազիայի ԶՈւ խմբավորման կազմավորման և ծավալման կարգը: Պայմանագրում մասնավորապես ասվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է կողմերից յուրաքանչյուրի դեմ հարձակմանն ու ռազմական անվտանգությանն այլ սպառնալիքների դեպքում համարժեք արձագանքելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---