System Of A Down-ը կդառնա Park Live փառատոնի առաջատարը

System Of A Down-ը կդառնա Park Live փառատոնի առաջատարը

PanARMENIAN.Net - Ամերիկյան System Of A Down ռոք խումբը կլինի 2017-ի Park Live երաժշտական փառատոնի առաջատարը: Այդ մասին ասվում է փառատոնի պաշտոնական կայքում հրապարակված միջոցառման կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Փառատոնը կանցնի հուլիսի 5-ին Մոսկվայի նորակառույց «Արենա ԲԿՄԱ» հարթակում, որի տարողությունը համերգի դեպքում 28.000 է, երկրպագուների գոտին տանում է 6.000 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջին անգամ Park Live փառատոնն անցկացվել է Մոսկվայում 2013-ին: Մինչ օրս փառատոնին մասնակցել են ռուս և օտարերկրացի բազում հայտնի երաժիշտներ` Muse, Red Hot Chili Peppers, Lana Del Rey, Limp Bizkit,The Killers, Deftones, Die Antwoord, Paramore, Զեմֆիրա և շատ ուրիշներ:

Ավելի վաղ System of a Down ռոք խումբը հայտարարեց, որ վերադառնում է: Այդ մասին ասվում է ռոք խմբի ֆեյսբուքյան էջում: 2017-ի հունիսի 7-ին System of a Down-ը հանդես կգա ֆրանսիական Նանսի քաղաքի Zenith Open Air-ում, հունիսի 10-ին` Փարիզի Download փառատոնում, հունիսի 12-ին` Պրահայում, հունիսի 17-ին` Լեհաստանի Impact փառատոնում, հունիսի 20-ին` Nimes փառատոնում Ֆրանսիայում, հունիսի 23-ին` Իսպանիայի Download փառատոնում, հուլիսի 2-ին`ֆրանսիական Open Square-ում:

Ընթերցեք նաև. System Of A Down-ը նոր ալբոմ կթողարկի 2017-ին

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---