Ամուլսարի ծրագրում ներդրում կարվի. Լիդիանը $24 մլն-ի վարկային պայմանագիր է ստորագրել Ամերիաբանկի հետ

Ամուլսարի ծրագրում ներդրում կարվի. Լիդիանը $24 մլն-ի վարկային պայմանագիր է ստորագրել Ամերիաբանկի հետ

PanARMENIAN.Net - Լիդիան Արմենիան Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր: Վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Ամուլսարում շինարարությունը սկսվել է 2016-ին, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:

«Ուրախ ենք Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման այս հատվածն Ամերիաբանկի հետ իրականացնելու համար: Լիդիանն այժմ իրականացնում է 50 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման հատվածը, որի արդյունքում ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 420 մլն ԱՄՆ դոլարի: Մենք ակնակալում ենք 50 միլիոն դոլարի ֆինանսավորումը համալրել սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման միջոցով, և այս ուղղությամբ կա դրական առաջխաղացում: Ամերիաբակը Հայաստանի խոշորագույն բանկն է, և այն կլինի երկրում մեր ամենակարևոր գործընկեներից մեկ»,- ասել է Լիդիան Ինթերնեյշնլի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

«Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության և տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Լիդիանի թիմի հետ» ,- ասել է Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Ամերիաբանկի կողմից վարկը տրամադրվելու է մի քանի տրանշով, առաջին 10 միլիոն ԱՄՆ դոլարի տրանշն ակնկալվում է ստանալ արդեն 2016 թ. դեկտեմբերին:

Լիդիանի ֆինանսական խորհրդատուն է Endeavour Financial ընկերությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---