Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոսովոյի արտգործնախարարին![]() 24 նոյեմբերի 2016 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջային: Զրույցի ընթացքում կարևորվեց պարբերական հանդիպումների անցկացումը՝ միմյանց դիրքորշումների ծանոթանալու և տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու առումով։ Կոսովոն առանձնացել է Հարավսլավիայից 1990-ականներին Բալկաններում մղվող պատերազմների հետևանքով, ՆԱՏՕ կողմից Հարավսլավիայի ռմբակոծություններից ու տարածաշրջան զորքեր մտցնելուց հետո:2008 թվականին, հանրաքվեից հետո, Կոսովոն անկախություն է հռչակել, որն ընդունվել է ԱՄՆ, Ավստրալիայի, Ճապոնիայի, եվրոպական երկրների մեծամասնության, աֆրիկյան, ասիական ու հարավամերիկյան մի քանի երկրների կողմից: Կոսովոյի անկախությունը չեն ճանաչում Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը ու բոլոր հետխորհրդային երկրներն, այդ թվում՝ Հայաստանը: Երկիրը ՄԱԿ անդամ չէ: 2015 թվականին ՀՀ-ն դեմ էր քվեարկել Կոսովոյի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցելու առաջարկությանը՝ պատճառաբանելով, որ չի ճանաչում հանրապետությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |