ՌԴ ռազմական փորձագետներ. ԻՊ-ն քիմզենք է կիրառել Սիրիայում25 նոյեմբերի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմական փորձագետներն ապացուցել են, որ սիրիացի գրոհայինները մարտական թունավոր նյութ` իպրիտ են կիրառել Հալեպ գավառում խաղաղ բնակչության դեմ: Իպրիտը կիրառվել է սեպտեմբերին Մարատ Ում Հաուշ բնակավայրի մոտ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության փորձագետները, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Էքսպրես հետազոտությունը ցույց է տվել մաշկային ազդեցության մարտական թունավոր նյութի` իպրիտի առկայություն: Վերցվել է 20 մլ նմուշ, այն տեղադրվել է հերմետիկ տարայի մեջ և հասցվել Հալեպի Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոն հետագա հետազոտման համար»,-ասել է փորձագետը: Չպայթած զինամթերը հայտնաբերվել էր Մարատ Ում Հաուշ բնակավայրի զինվորական զորամասի մոտ: Դա եղել է 240-միլիմետրանոց ական, որը պարունակել է 0,5-1,5 լ սև գույնի յուղային հեղուկ: Սեպտեմբերին գրոհի ժամանակ տուժել է 40 խաղաղ բնակիչ: Տուժածներից մեկը նկարագրել է ախտահարման հատկանիշները, որոնք բնորոշ են իպրիտի ազդեցության դեպքում: Իպրիտն արգելված է 1923-ից: Ավելի վաղ Հալեպ գավառում հայտնաբերվել են նաև քլորի և սպիտակ ֆոսֆորի հետքերով արկեր: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |