Կարլսենը հաղթել է Կարյակինին շախմատի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի 10-րդ պարտիայում

Կարլսենը հաղթել է Կարյակինին շախմատի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի 10-րդ պարտիայում

PanARMENIAN.Net - Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը զիջել է նորվեգացի Մագնուս Կարլսենին շախմատի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի 10-րդ պարտիայում, հայտնում է Chempionat.com-ը:

Շախմատի պարտիան տևել է 6 ժամ և ավարտվել է 75-րդ քայլում: Սև ֆիգուրներով խաղացող Կարյակինն ընդունել է պարտությունը:

Խաղից հետո Կարյակինն ասել է, որ պարտվել է կոպիտ սխալի պատճառով: Ընդհանուր հաշիվը մրցաշարում 5:5 է:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Շախմատի աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա 12 պարտիայից հետո:

2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը Նյու Յորքում վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր):

Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---