Կոլումբիայում ավիավթարից հետո ողջ մնացածներից մեկը ֆուտբոլիստ Ալան Ռուշելն է![]() 29 նոյեմբերի 2016 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի Անտյոկիա գավառում ավիավթարից հետո ողջ մնացածներից մեկը բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստ Ալան Ռուշելն է: Մարզիկին տեղափոխել են Ռիոնեգրոյի հիվանդանոցներից մեկը: Այդ մասին 360 Radio Colombia ռադիոկայանը հայտնել է Twitter-ի էջում: Ըստ ճշտված տվյալների, ինքնաթիռի ընկնելու վայրում 6 ողջ մնացած է հայտնաբերվել, հայտնում է Lenta.ru-ն: Ռուշելը 27 տարեկան է, նա խաղում է պաշտպանի դիրքում: «Շապեկոենսեում» վարձակալության հիմունքով, հիմնական իրավունքները պատկանում են բրազիլական մեկ այլ` «Ինտերնասիոնալ» ակումբին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 72 ուղևոր փոխադրող ինքնաթիռ է վթարվել Կոլումբիայում: Ուղևորների թվում էին նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Ուղևորներից բացի ինքնաթիռում անձնակազմի 9 անդամ է եղել: 6 մարդ ողջ է մնացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |