Իլհամ Ալիևն` աշխարհի 48 բռնապետի ցանկում

Իլհամ Ալիևն` աշխարհի 48 բռնապետի ցանկում

PanARMENIAN.Net - Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների, աշխարհում 48 երկիր կա, որտեղ դեռ իշխում են բռնապետերը, որոնք չեն հարգում մարդու իրավունքները:

Իսպանական Lainformacion.com կայքը ներկայացրել է այդ երկրների ցանկը, որտեղ ընդգրկված է նաև Ադրբեջանը: Ըստ տեղեկատվության, 1993-ին ժողովրդավարական կարգով ընտրված Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը տապալվեց գնդապետ Սուրեթ Հուսեյնովի գլխավորած զինված ապստամբության արդյունքում, որից հետո իշխանության եկավ Հեյդար Ալիևը: 2003-ին նրա որդին` Իլհամ Ալիևը, դարձավ երկրի նախագահ:

Նշվում է, որ Ալիևի իշխանությունը մինչ օրս չի կատարել իր խոստումներն ու հետապնդում է այլախոհներին ու ռեժիմի քննադատներին: Բացի այդ, երկրում բազում ակտիվիստներ ու լրագրողներ են ձերբակալվել, հայտնում է Panorama.am-ը:

Բռնապետական երկրների թվում հիշատակվել են նաև Կուբան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը, ինչպես նաև աֆրիկյան մի քանի երկիր: Ավելի վաղ Freedom House-ի նախագահն ասել էր, որ «նախագահ Ալիևն ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում ստեղծված մարդու իրավունքների հետ կապված սարսափելի վիճակի և քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալության առումով»: Նա ընդգծել էր, որ Freedom House-ը կշարունակի իր աշխատանքն Ադրբեջանի ուղղությամբ` ուշադրություն գրավելու համար Ալիևի կառավարության կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---