Հետազոտություն. Կրոնն ու շահումով խաղերը նույն ազդեցությունն ունեն ուղեղի վրա

Հետազոտություն. Կրոնն ու շահումով խաղերը նույն ազդեցությունն ունեն ուղեղի վրա

PanARMENIAN.Net - Անձն, ով «իր մեջ զգում է Հիսուսի ներկայությունը», կարող է իրեն զգալ այնպես, ինչպես զգում է սիրահարված մարդը կամ խոշոր շահում ստացածը: Ամեն դեպքում բոլոր այդ վիճակներում ակտիվանում է մարդու ուղեղի նույն հատվածը: Այսպիսի տվյալներ են ստացվել ԱՄՆ Յուտայի նահանգի գիտնականների հետազոտության արդյունքում:

Գիտնականներն ուսումնասիրել են 19 հավատացյալ մորմոնի: Սկանավորումը ցույց է տվել, որ աղոթելիս, կամ եկեղեցում քարոզի ժամանակ, մարդկանց ուղեղում ակտիվանում էին այն գոտիները, որոնք կապված են պարգևատրման և հաճույքների հետ, գրում է Json-ը:

Ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ուշադրության և կարևորության կամ նորության ընկալման համար, նույնպես ակտիվացել են ՄՌՏ սկանավորման ժամանակ: Կապը հոգևոր փորձի և պարգևի միջև հայտնաբերել է հետազոտության ավագ հեղինակ Ջեֆրի Ս. Անդերսոնը:

«Այդ մեխանիզմները կարող են օգնել մեզ հասկանալ կապվածությունը կրոնական առաջնորդի և նրա գաղափարների հետ: Հասկանալով, դա` մենք կարող ենք հստակ պատասխանել այն հարցին, թե ինչու են մարդրիկ անդամագրվում ԻՊ-ին կամ ինչու են նույն զգացմունքներն ունենում, մեր կարծիքով, միանգամայն տարբեր գործողությունների ժամանակ: Հավանական է, որ որոշ մարդիկ ավելի հակված են հաճույքը որոնելու կրոնի մեջ, քան այլոք: Այնուամենայնիվ, այս նյարդաբանական յուրահատուկ պատասխանը չի սահմանափակվում հոգևոր մարդկանցով»,-ասել է նա ResearchGate հանդեսին:

«Կրոնից հեռու մարդիկ նույնպես ուղեղի նման ակտիվացում կարող են ունենալ ի պատասխան հայրենասիրական կերպարների, բնության խաղաղ պատկերների կամ նույնիսկ խորը գիտական գաղափարների ընկալմանը: Այդ գոտիներն ակտիվանում են երաժշտություն լսելիս, ռոմանտիկ կամ մայրական սիրո դեպքում, նույնիսկ շահումով խաղեր խաղալիս»,-ասել է Անդերսոնը:

Գիտնականները զգուշավոր են իրենց եզրակացություններում և չեն փորձում նսեմացնել գլխուղեղում կրոնական պոռթկման ողջ բարդությունը: Նրանք նշում են, որ կրոնական ապրումների նկարագրությունները տարբեր են և ցանկանում են առաջարկել ամբողջ գլխուղեղի հետազոտում հոգևոր գործունեության ժամանակ, ավելի լավ հասկանալու համար հոգևորի և բարոյականի փոխկապակցվածությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---