Ատամբաև. ՌԴ ռազմակայանը պետք է «հեռանա Ղրղզստանից»![]() 1 դեկտեմբերի 2016 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ռազմակայանը պետք է դուրս բերվի Ղրղզստանից, երբ պայմանագրի ժամկետը սպառվի: Ռուսաստանը կմնա Ղրղզստանի ռազմավարական գործընկերը, սակայն ռազմական առումով հանրապետությունը պետք է սեփական ուժերի վրա հենվի: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը` տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Կարծում եմ, մենք միանգամայն ճիշտ վարվեցինք «Հանսի» ռազմակայանի դեպքում, դուրեկան է դա ոմանց, թե ոչ: (ԱՄՆ «Հանսի» ավիաբազան տեղակայված էր Ղրղզստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում և դուրս է բերվել երկրից Ատամբաևի որոշմամբ): 5 տարի է անցել և ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ լուծում էր: Ղրղզստանն ապագայում պետք է հենվի միայն սեփական ուժերի վրա: Դա վերաբերում է նաև ռուսական ռազմակայանին»,-ասել է Ատամբաևը: Նախագահը նշել է, որ «ռազմակայանը պետք է հեռանա» Ղրղզստանի տարածքից, երբ պայմանագրի ժամկետը լրանա: «Անշուշտ, դա, գուցե ինչ-որ մեկին դուր չի գալիս, բայց ես կարողացա հասցնել այդ միտքը ՌԴ նախագահ Պուտինին` նա ինձ հասկացավ»,-ասել է Ատամբաևը: Ղրղզստանի տարածքում տեղակայված է միացյալ ռուսական ռազմակայան: Ըստ երկկողմ պայմանավորվածությունների, այստեղ 4 օբյեկտ կա. ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ավիաբազան Կանտ քաղաքում, փորձարարական ռազմածովային բազան Կարակոլ քաղաքում, կապի հանգույցը Չալդովար ավանում և ինքնավար սեյսմիկ կետը Մայլուու-Սուու քաղաքում: 2009-ին համաձայնագրի գործողության ժամկետը երկարացվել է 49 տարով 25 տարով ինքնաբերաբար երկարացվելու հնարավորությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |