ՌԴ Պետդումայում թշնամական չեն համարում Ղրղզստանում ռուսական ռազմակայանի փակման մասին խոսքերը

ՌԴ Պետդումայում թշնամական չեն համարում Ղրղզստանում ռուսական ռազմակայանի փակման մասին խոսքերը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «թշնամական ենթատեքստ» չի տեսնում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի խոսքերում երկրում գործող ռուսական ռազմակայանը փակելու անհրաժեշտության մասին` պայմանագրի ժամկետը սպառվելուց հետո:

Ավելի վաղ Ատամբաևը հայտարարել է, որ ռուսական «ռազմակայանը պետք է հեռանա» Ղրղզստանի տարածքից, երբ պայմանագրի ժամկետը լրանա: «Անշուշտ, դա, գուցե ինչ-որ մեկին դուր չի գալիս, բայց ես կարողացա հասցնել այդ միտքը ՌԴ նախագահ Պուտինին` նա ինձ հասկացավ»,-ասել է նա:

«Նախընտրական արշավը Ղրղզստանում ազդում է քաղաքական գործիչների բառապաշարի վրա, սակայն այս դեպքում և այս իրավիճակում ես ոչ մի թշնամական ենթատեքստ չեմ տեսնում, առավել ևս, որ Ատամբաևը ոչ միայն խոսքերով է ապացուցել իր հակվածությունը ՌԴ հետ բարեկամության, այլ նաև իրական գործողություններով»,-ասել է Կալաշնիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ղրղզստանում իշխող քաղաքական գործիչների իրական գործողություններն այլ են, նաև ռազմաքաղաքական գործակցության հարցում, նաև ԵՏՄ շրջանակում, որտեղ Ղրղզստանը նույնպես շահագրգիր և, կարևորը, իրական քայլեր է ձեռնարկել»,-ասել է պատգամավորը:

Ղրղզստանի տարածքում տեղակայված է միացյալ ռուսական ռազմակայան: Ըստ երկկողմ պայմանավորվածությունների, այստեղ 4 օբյեկտ կա. ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ավիաբազան Կանտ քաղաքում, փորձարարական ռազմածովային բազան Կարակոլ քաղաքում, կապի հանգույցը Չալդովար ավանում և ինքնավար սեյսմիկ կետը Մայլուու-Սուու քաղաքում:

2009-ին համաձայնագրի գործողության ժամկետը երկարացվել է 49 տարով 25 տարով ինքնաբերաբար երկարացվելու հնարավորությամբ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---