Թրամփն ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնում կնշանակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին 2 դեկտեմբերի 2016 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակի ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին, հայտնում է Ինտերֆաքսը The Washington Post-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, հավանաբար, այդ մասին կհայտարարվի գալիք շաբաթվա սկզբին: Ջեյսմ Մեթիսը համարվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուն: Գեներալն ու Թրամփը հանդիպել են նոյեմբերի 17-ին, որից հետո Թրամփը հայտարարել է, որ Մեթիսը «փայլուն, հիանալի մարդ է»: Մեթիսը ծառայել է Պարսից ծոցում, Աֆղանստանում և Իրաքում, արժանացել է «Կատաղի շուն» մականվանը իսլամիստ ծայրահեղականների հանդեպ անողոք վերաբերմունքի համար: Նախարարների թեկնածությունները պետք է հաստատվեն Սենատում: Սակայն, Մեթիսի դեպքում հարկավոր է Կոնգրեսի Վերին պալատի լրացուցիչ թույլտվությունը: Պարբերականը դա բացատրում է նրանով, որ ԱՄՆ-ում օրենք կա, որով ՊՆ ղեկավար կարող է նշանակվել միայն այն անձը, որը 7 տարի է չի ծառայում: Մեթիսը հեռացել է պաշտոնից 2013-ին: Մինչդեռ Թրամփի անցումային թիմի շտաբը չի հաստատել տեղեկությունը: «ՊՆ ղեկավարի վերաբերյալ որոշում չի կայացվել»,-գրել է Twitter-ում թիմի ներկայացուցիչը: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |