Բաքուն թույլ չի տվել ՀՀ-ով Սիրիա թռչող ռուսական Իլ-76-ին անցնել իր տարածքով 5 դեկտեմբերի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի օդային իշխանությունները թույլ չեն տվել ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավին, որն ուղևորվում էր ՀՀ «Էրեբունի» ռազմակայան, անցնել իր օդային տարածքով: Ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Սոչի: Ինչպես կարելի է դատել հրամանատարական կետի և օդաչուի միջև խոսակցություններից, որոնք հրապարակել է բլոգեր GalandecZP-ն, ինքնաթիռը Հայաստանով Սիրիա էր ուղևորվում, գրում է NEWsru.com-ը: «Երևան հասնել չեք կարող: Ադրբեջանը չի թույլատրում: Թռիչքն արգելված է»,-ասել է կարգավարը: Հետո ինքնաթիռի անձնակազմը հրաման է ստացել վերադառնալ Սոչիի օդանավակայան: Սոչի վերադառնալու հրահանգը Իլ-76-ը ստացել է Ռոստովի օդային տարածքում: Այժմ օդանավն արդեն վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում: Ռուսական ինքնաթիռները 2015-ի սեպտեմբերին ռազմական տեխնիկա են տեղափոխել Սիրիա Հայաստանի և Իրանի տարածքով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իր օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար փակել են Բուլղարիան և թուրքիան և որ ռուսական ինքնաթիռները թռչելու են ՀՀ և Իրանի տարածքով, ոչ թե Հունաստանի ու Բալկանների: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |