ՋՏՊԿ. Ավելի քան $230 մլն-ի ներդրում է արվել ՀՀ ջրային համակարգում վերջին 10-12 տարում 7 դեկտեմբերի 2016 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ջրային համակարգը զարգացման որակական նոր փուլ է մտնում, մշակվել և ընդունվել են խմելու ջրի և ոռոգման համակարգերի ռազմավարությունները: Այս մասին ՋՏՊԿ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նա հայտնել է, որ վերջին 10-12 տարվա ընթացքում միայն խմելու ջրի համակարգերի զարգացման նպատակով կատարվել է ավելի քան 230 մլն դոլարի ներդրումներ, առավել մեծածավալ ներդրումներ են կատարվել նաև ոռոգման համակարգում: Հանդիպմանը մասնակցել են Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության ձևավորման համար խորհրդատվական ծառայությունների մատուցման ապագա մրցույթի մասնակից-հավակնորդները: Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների մատուցման միջազգային մրցույթ, որին մասնակցության հայտ են ներկայացրել 11 ընկերություններ: Դրանցից 5-ը ներառվել են կարճ ցանկում և շարունակելու են պայքարը հաջորդ փուլում: «Պետական գույքի արդյունավետ, նպատակային և խելամիտ կառավարումն այսօր լուրջ խնդիր է դարձել պետական կառույցների համար: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի այս գործելաոճն արմատավովի և օրինակելի դառնա մեր երկրում: Մենք շատ ուրախ ենք, որ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել նաև տեղական գործընկերներ: Եվ քանի որ ծրագիրը պարունակում է նաև որոշակի քաղաքական տարրեր, առաջարկում ենք տեղացի մեր գործընկերներին ակտիվացնել համագործակցությունը ՋՏՊԿ-ի հետ, քանզի մենք ակնկալում ենք, որ վարչությունը, որ ստեղծվելու է այս խորհրդատվությունների արդյունքում, պետք է դառնա ներդրումային մեթոդաբանության և ռազմավարության մշակման հիմնական հարթակը»,- ասել է ՋՏՊԿ նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը: Ըստ Մարտիրոսյանի՝ ՋՏՊԿ-ի նպատակն է ձևավորել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր և համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում և կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաև՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |