Փոխոստիկանապետ. ՃՈ-ն կարող է ամբողջովին փոխարինվել պարեկային ծառայությամբ

Փոխոստիկանապետ. ՃՈ-ն կարող է ամբողջովին փոխարինվել պարեկային ծառայությամբ

PanARMENIAN.Net - Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը Ազգային Ժողովում ներկայացրել է ոստիկանությունում ակնկալվող նորամուծությունները: Մասնավորապես, նա հայտարարել է, որ ոստիկանությունում հայկական տարբերակով «շերիֆական ինստիտուտ» են ներդնում: Խոսքը համայնքային ոստիկանության մասին է, որը գործելու է համայնքներում, գրում է «Առավոտը»:

Փոխոստիկանապետն ասել է, որ ինստիտուտը դեռ կայացման փուլում է, անելիքներ ունեն: Նա վստահեցրել է, որ ՀՀ ոստիկանությունը լրջորեն բարեփոխվել է, այնպես, որ ԵՏՄ անդամ երկրները օրինակ են վերցնում: Նա բերել է անձնագրային և վիզաների վարչության բարեփոխման օրինակը:

«Բազմիցս քարկոծված մեր ճանապարհային ոստիկանությունը պիտի նկատած լինեք, թե ինչ ձևի, մեթոդների աշխատանքային ոճ է որդեգրվել:Այստեղ մենք շատ լուրջ մտահղացում ունենք պարեկային ծառայության անցնելու: Այսինքն, ընդհանրապես ճանապարհային ոստիկանություն հասկացողությունը, ըստ երևույթին, կվերանա և կլինի պարեկային ծառայություն, որը կզբաղվի և ճանապարհային ոստիկանությունով, և հասարակական կարգի ապահովմամբ»,-ասել է նա:

Վարդան Եղիազարյանն ասել է նաև, որ ներկայումս ուսումնասիրում են միջազգային փորձը և մտադիր են ստեղծել քրեական ոստիկանություն և հասարակական անվտանգության ոստիկանություն: Փոխոստիկանապետը վստահեցրել է, որ տեղում կանգնած չեն, շարժվում են առաջ և «աշխատում են ոչ միայն կրակը մարել, այլ անել այնպես, որ այդ կրակը չլինի»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---