Օբաման հանել է Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումները

Օբաման հանել է Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներին զենքի, զինամթերքի և ռազմատեխնիկայի մատակարարման սահմանափակումները: Համապատասխան հուշագիրը, հասցեագրված ԱՄՆ պետքարտուղարին ու ՊՆ ղեկավարին, տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Գործողությունները, ներառյալ պաշտպանական բնույթի ապրանքների ու ծառայությունների տրամադրումը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին աջակցող օտարերկրյա ուժերին, ոչ կանոնավոր ջոկատներին, խմբերին կամ առանձին անձանց, կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Միաժամանակ նախագահը չեղարկել է ռազմական հանդերձանքի» առաքման և ֆինանսավորման արգելքը, որը գործում էր Սիրիայի պարագայում «որպես ահաբեկչությանը սատարող երկիր»: Հատկանշական է, որ «ռազմական հանդերձանք» ըստ ԱՄՆ-ի նշանակում է ռազմական նշանակության ցանկացած արտադրություն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հազարավոր գրոհայիններ վայր են դրել զենքն ու հեռացել Դամասկոսի արվարձանից: Մոտ 3.000 գրոհային վայր է դրել զենքն Դամասկոսի արվարձան Հան էշ Շեյխում` ընտանիքների հետ միասին նրանք Իդլիբ են մեկնել ավտոբուսներով: Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերին դաշնակիցների աջակցությամբ հաջողվել է մոտ 100.000 մարդու ազատել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---