World Vision. ՀՀ կանանց 38.5%-ը կարծում է` պետք է հանդուրժել բռնությունը հանուն ընտանիքի

World Vision. ՀՀ կանանց 38.5%-ը կարծում է` պետք է հանդուրժել բռնությունը հանուն ընտանիքի

PanARMENIAN.Net -

Երբեմն կինն արժանի է բռնության: Այսպես է կարծում հարցմանը մասնակցած կանանց 27.3 տոկոսը և տղամարդկանց` 36,6 տոկոսը: Տվյալները ներկայացրել են «World Vision Հայաստանի» մասնագետները, գրում է «Առավոտը»:

Հարցումներն անցկացվել են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի, ինչպես նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների շրջանում:

Այս տարածքների հարցման ենթարկված տղամարդկանց 51, 5 %-ը գտնում է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունը` հանուն ընտանիքի պահպանման: Ուշագրավն այն է, որ այդպես է մտածում նաև հարցված կանանց 38,5 %-ը:

Ավելի վաղ Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը Կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ տարեսկզբից Հայաստանում գրանցվել է կանանց մահվան 14 դեպք ընտանեկան բռնության հետևանքով:

«Մեր կազմակերպությունը ունի թեժ գծեր և ճգնաժամային կենտրոններ Երևանում և 7 մարզերում, որտեղ ահազանգում են բռնության ենթարկված կանայք: Այս տարվա կտրվածքով Հայաստանում ֆիքսել ենք 992 առաջնային զանգ՝ հոգեբանական, ֆիզիկական, սեռական բռնությունների մասին բողոքներով: 2016-ի կտրվածքով՝ 48%-ը հոգեբանական բռնություններ են եղել, 50% -ը՝ ֆիզիկական, իսկ՝ 20%-ը՝ սեռական», - ասել է Առաքելյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---