Բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը 5 հավաքական է մասնակցելու

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը 5 հավաքական է մասնակցելու

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենան բասկետբոլի Եվրոպայի 2017 թվականի առաջնությունների, ինչպես նաև ԱԱ 2019-ի ընտրական փուլի վիճակահանությունը:

Եվրոպայի 2017-ի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքական:

Իրենց մրցակիցներին կիմանան Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և 18 տարեկանների ընտրանիները, որոնք հանդես են գալու C դիվիզիոնում, տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

Իսկ ահա տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալու ԱԱ 2019-ի ընտրական փուլում:

Եվրոպայի առաջնությունները կայանալու են 2017 թվականի հուլիսին և օգոստոսին: Վիճակահանության ժամանակ հայտնի կդառնան նաև այն երկրների անունները, որոնք ընդունելու են առաջնությունները:

Վիճակահանությանը, որը սկսվելու է Երևանի ժամանակով 12:00-ին, Հայաստանից ներկա կլինի ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---