ԱՄՆ-ն կհզորացնի ցամաքային խմբավորումը Սիրիայում` աջակցելով քրդերին10 դեկտեմբերի 2016 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն 200 զինվոր կգործուղի Սիրիա օգնելու համար քուրդ աշխարհազորայիններին ու ապստամբներին, որոնք պայքարում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: «Եզակի փորձառությամբ այդ մարտիկները կմիանան 300 ամերիկացիներին, որոնք արդեն Սիրիայում են: Նրանք կվարժեցնեն և կմատակարարեն տեղական ուժերին ԻՊ դեմ պայքարելու համար»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, հայտնում է Republic.ru-ն Associated Press-ի վրա հղումով: Ամերիկացի զինվորականները հիմնականում կաջակցեն այն ուժերին ու խմբավորումներին, որոնք առաջիկայում մտադիր են գրոհել Ռաքքան, որը համարվում է «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաքը: Նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) ԻՊ գրոհայիններից Ռաքքայի ազատագրումից հետո կարող են ներառել քաղաքը դաշնային շրջանի մեջ, եթե բնակիչները կողմ լինեն դրան: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում քրդերի սիրիական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին, որի ջոկատները կռվում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |