Ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Մեծ Բրիտանիայում 6 մարդ է ձերբակալվել12 դեկտեմբերի 2016 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները 6 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Ըստ Հյուսիսարևելյան Անգլիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները 4 անձի են ձերբակալել Դերբի քաղաքում: Ձերբակալվածները 22-36 տարեկան են: Եվս 1 անձ ձերբակալվել է Բերթոն Թրենթում: Բացի այդ, Լոնդոնում 32-ամյա կին է ձերբակալվել: Կատարվել են խուզարկություններ` 6 հասցեում: «Մենք կոչ ենք անում բնակչությանը պահպանել զգոնությունը»,-ասվում է հակաահաբեկչական ստորաբաժանման հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով: 2013-ից ի վեր Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել է 12 ահաբեկչություն կասեցնել երկրի տարածքում: Միայն 2015-ին ահաբեկչական գործողության կասկածանքով 315 մարդ է ձերբակալվել: Ըստ գնահատականնեի, ընդհանուր առմամբ Բրիտանիայի 800 քաղաքացի է մեկնել Իրաք և Սիրիա` մասնակցելու մարտական գործողություններին ծայրահեղականների շարքերում: Ահաբեկչական սպառնալիքը Մեծ Բրիտանիայում գնահատվում է որպես «լուրջ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |