Հալեպի բնակիչները տոնում են քաղաքի ազատագրումը13 դեկտեմբերի 2016 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին ռազմական գործողությունների կենտրոնակայանին մոտ աղբյուրի վրա հղումով: Քաղաքի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է: «Բանակը սկսել է Սալահեդդին թաղամասում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ պայքարը: Գրոհայինները պատասխան կրակ են բացել և փորձում են ականանետեր կիրառել: Սակայն, Հալեպի ամբողջական ազատագրումը մոտ է, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի»,-ասել է գործակալության զրուցակիցը: Հալեպի բնակիչները դուրս են եկել փողոց` սպասելով քաղաքի արևելյան շրջանների ազատագրման մասին պաշտոնական հայտարարության: Մարդիկ շնորհավորում են միմյանց, օդ կրակում` նշանավորելով հաղթանակը: «Ժողովուրդը ցնծությամբ է տոնում բազմաչարչար Հալեպի ազատագրումը։ Հալեպի հաղթանակը: Հալեպի և ամբողջ Սիրիայի համար պատմական օր է: Հարգա՜նք բոլոր նահատակներին։ Պատի՛վ սիրիական բանակին ու Հալեպի տոկացող ժողովուրդին: Սպասում ենք սիրիական բանակի պաշտոնական հայտարարության»,-գրում է «Գանձասարը»: Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը:Ավելի վաղ սիրիական բանակը ակտիվ գրոհ է սկսել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին գրոհայինների հսկողությնա տակ: Ըստ վերջին տվյալների, կառավարական զորքերն արդեն վերահսկում են Հալեպի տարածքի 93 տոկոսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |