Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար է դարձել հայազգի սըր Արա Դարզին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետը առողջապահության նախարար է նշանակել գործող վիրաբույժ, պրոֆեսոր Արա Դարզիին (Թերզյան): Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, սըր Արա Դարզին ծնվել է Իրաքում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների ընտանիքում, սակայն մանկության մեծ մասն անց է կացրել Իռալանդիայում: Ինչպես հայտարարել է Վարդգես Դարզին, բնակվելով Դուբլինում, որտեղ չկա հայկական համայնք, նա որպես հայ է մեծացրել որդուն:



Ինքն Արա Դարզին մեծապես հատաքրքրվում է հայկական հարցերով: Վերջին հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ պետք է լրացնի իր գիտելիքները Հայաստանի մասին: «Ես կցանկանայի այցելել Հայաստան: Եվ թեեւ մինչ այժմ ես նման հնարավորություն չեմ ունեցել, ես հուսով եմ, որ ապագայում դա ինձ կհաջողվի: Ես կցանկանայի վերադառնալ իմ արմատներին: Ես բազում երկրներում եմ աշխատել, ինչու չաշխատել նաեւ Հայաստանում: Ես կարող եմ մեկնել այնտեղ որպես կամավոր եւ իմ փորձը փոխանցել տեղի բժիշկներին: Ինձ միայն մեկ բան է հարկավոր` իրական հնարավորություն»,-հայտարարել էր դոկտոր Դարզին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---