Հայկարամ Մխիթարյանը նշանակվել է ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

Հայկարամ Մխիթարյանը նշանակվել է ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա», - ասված է վարչապետի որոշման մեջ:

Դեկտեմբերի 13-ին մահացել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Երիցյանը ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Դեկտեմբերի 25-ին Արմեն Երիցյանը կդառնար 56 տարեկան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---