Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել է» Ղարաբաղի նախագահական ընտրությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսված նախագահական ընտրությունների «դատապարտմամբ»: «Նման ընտրությունների անցկացումը է կոպտորեն խախտում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության դրույթները, միջազգային իրավունքի սկզբունքներն եւ նորմերը, եւ, հետեւաբար, դրանք չեն կարող որեւէ օրինական արդյունքներ ունենալ»,- ասվում է ադրբեջանական նախարարության հայտարարության մեջ:



Լեռնային Ղարաբաղի ընտրությունները «կարող են արդար եւ ազատ ճանաչվել միայն այն դեպքում, եթե ղարաբաղյան տարածաշրջանի հայկական բնակչության հետ մեկ տեղ այդ ընտրություններին մասնակցի նաեւ ադրբեջանական բնակչությունը», նշվում է հայտարարության մեջ:



Ադրբեջանի Հանրապետությունը, ընդգծվում է հայտարարության մեջ, «կոչ է անում հայկական կողմին ցանկություն դրսեւորել եւ կառուցողական դիրքորոշում գրավել բանակցային գործընթացում, որպեսզի այդ հակամարտությունը կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, եւ դադարեցնել անօրինական քայլերի ապակառուցողական պրակտիկան, որը հեռանկարներ չունի», հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---