Թուրքիայում ավելի քան 900 մարդ է ձերբակալվել PKK-ի հետ կապ ունենալու կասկածանքով19 դեկտեմբերի 2016 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Թուրքիայում ոստիկանության կողմից սկսված գործողությունների ընթացքում «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ առնչության կասկածանքով ձերբակալվել է 924 մարդ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Վերջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 213 գործողություն: Սպանվել է 7 ահաբեկիչ: PKK-ի դեմ երկրի 45 նահանգում իրականացված գործողությունների ընթացքում PKK-ին աջակցելու հիմքով ձերբակալվել է 924 մարդ: Սոցմեդիայում ահաբեկչությունն արդարացնող գրառումներ կատարած մարդկանց ինքնությունը պարզելուց հետո նրանք ևս ձերբակալվել են», մեջբերում է Ermenihaber.am-ը: 44 մարդու (36-ը` ոստիկան) մահվան և 155 մարդու վիրավորվելու պատճառ դարձած Բեշիքթաշի պայթյունների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Քրդստանի ազատության բազեներ» (TAK-ՔԱԲ) ծայրահեղական կազմակերպությունը: Թուրքական իշխանությունները պնդում են, որ TAK-ը կապված է PKK-ի հետև կարարում է նրա ցուցումները, սակայն այս 2 կազմակերպությունները հերքում են միմյանց հետ կապ ունենալու հանգամանքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |