Թուրքիայում սպանել են ՌԴ դեսպանին. Թարմացված

Թուրքիայում սպանել են ՌԴ դեսպանին. Թարմացված

PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մահափորձ է տեղի ունեցել Ռուսաստանի դաշնության դեսպան Անդրեյ Կարլովի դեմ:

Ինչպես հայտնում է Hurriyet-ն, անհայտ անձը կրակել է Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ընթացքում:

21:33 Մարդասպանի անունը, հավանաբար, Մևլութ Մերթ Արթընթաս է: Ըստ որոշ տեղեկությունների, նա ծնվել է 1994 թվականին և ավարտել է Իզմիրի ոստիկանական ակադեմիան:

21:30 ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ դեսպան Կարլովը մահացել է:

20:33 Կարլովից բացի վիրավորվել է ևս մի քանի հոգի: Դիվանագետը հոսպիտալացվել է Թուրքիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---