Բեռլինում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. 12 մարդ է զոհվել![]() 20 դեկտեմբերի 2016 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ի երեկոյան հարձակում է տեղի ունեցել Բեռլինում` զոհվել է 12 մարդ, ևս 48-ը տուժել է: Բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Աֆղանստանի կամ Պակիստանի քաղաքացի է: Բեռլինում խստացվել են անվտանգության միջոցները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |