Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն![]() 20 դեկտեմբերի 2016 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Daily Sabah-ին հղումով Նշվում է նաև, որ Պետդեպի ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է, թե անհայտ անձը կրակ է բացել դեսպանատան մուտքի մոտ, սակայն որևէ մեկը չի տուժել: «Ոչ ոք չի տուժել, երբ ատրճանակով զինված անձը կրակ է բացել Անկարայում մեր դեսպանատան մուտքի մոտ։ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նրան և հետաքննություն են անցկացնում»,- ասել է գործակալության ներկայացուցիչը: Ավելի ուշ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան Թվիթերյան պաշտոնական էջում հայտնվել է հաղորդագրություն, որ դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլի և Ադանայի հյուպատոսարանն այսօր փակ է: Դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |