ԱՄՆ ընտրիչների կոլեգիան պաշտոնապես նախագահ է ընտրել Թրամփին![]() 20 դեկտեմբերի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ընտրիչների կոլեգիան պաշտոնապես նախագահ է ընտրել հանրապետական Դոնալդ Թրամփին: Կոլեգիայի ավելի քան 270 անդամ քվեարկել է Թրամփի օգտին` դա անհրաժեշտ նվազագույն ցուցանիշն է ընտրություններում հաղթսղ ճանաչվելու համար, գրում է BBC-ին: Թրամփը հաղթել է Տեխասից ընտրիչների քվեարկության շնորհիվ: Նահանգում 38 ընտրիչ կա, որից 36-ն իր ձայնը տվել է Թրամփին: Եվս 2-ը քվեարկել է Հանրապետական կուսակցության այլ անդամների` Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկի, և Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ռոն Փոլի օգտին: Առաջինը Թրամփին հաղթանակի առթիվ շնորհավորել է ԱՄՆ ապագա փոխնախագահ Մայք Փենսը: Քվեարկությունն անցնում էր Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Ընտրիչներից շատերին խորհուրդ էին տալիս իրենց ձայները տալ այլ թեկնածուի: Ընտրիչների կոլեգիան 538 անդամ ունի: Տարբեր նահանգներից ընտրիչների թիվը տարբերվում է, ըստ բնակչության քանակի: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ճանաչել է պարտությունը, թեև նրա օգտին ընտրողների ավելի մեծ քանակ էր քվեարկել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |