Կլոպ. Հայերը Մխիթարյանի պես մտածող ու աշխատասեր են![]() 21 դեկտեմբերի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2015-ին լույս տեսած իր «Կարդալով խաղը» գրքում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Ես չեմ կասկածում, որ Մխիթարյանը աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա փայլուն կերպով միավորում է իր տեխնիկան և արագությունը: Շատ, շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որոնց մասին կարելի է նույնը ասել: Կան գործոններ, որոնց շնորհիվ լավագույն շախմատիստները Հայաստանից են, ինչպես և Մխիթարյանն է: Այո, մյուս երկրներում նույնպես շախմատիստներ կան, բայց Հայաստանում շատ ավելի շատ, քան դա կարելի էր սպասել: Նրանք մտածող են, աշխատասեր և նպատակասլաց», - գրել է նա, մեջբերում է Armsport.am-ը: Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիայում» աշխատելու տարիներին մարզել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |