Գրոհայինները թունավորել են ջուրը Դամասկոսում

Գրոհայինները թունավորել են ջուրը Դամասկոսում

PanARMENIAN.Net - Գրոհայինները դիզելային վառելիքով թունավորել են ջուրը Դամասկոսում, որի հետևանքով ջրի մատակարարումը սիրիական մայրաքաղաք սահմանափակվել է մի քանի օրով: Այդ մասին հայտարարել է Դամասկոսի ջրամատակարարմամբ զբաղվող գերատեսչությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Գերատեսչությունը հայտարարել է, որ քանի դեռը հարցը լուծված չէ, կօգտագործվեն ջրի պահուստային պաշարները:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը հայտարարել է, որ առնվազն 88 քաղաքացիական անձ է զոհվել թուրքական օդուժի կողմից սիրիական Էլ Բաբի ռմբակոծության հետևանքով, որը գտնվում է ԻՊ վերահսկողության տակ: Զոհվածների թվում 24 երեխա կա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---