Հռոմի կենտրոնում բեռնատարների երթևեկությունը տոներին արգելվել է![]() 24 դեկտեմբերի 2016 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի մայրաքաղաք Հռոմի իշխանություններն արգելել են մեծ բեռնատարների երթևեկությունը տոնական օրերին քաղաքի կենտրոնում: Արգելքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 24-ին, երբ կաթոլիկ Իտալիայում սկսվում են Սբ Ծննդյան տոները, գրում է ՏԱՍՍ-ը Messaggero-ի վրա հղումով: Սահմանափակումը կտարածվի 3,5 տոննայից ավելի քաշ ունեցող տրանսպորտային միջոցների վրա, այն կգործի դեկտեմբերի 24-26-ը, իսկ հետո նաև 2017-ի հունվարի 1-6-ը: Արգելքը չի վերաբերում փոքր բեռնատարներին, որոնք դեղորայք և փոստ են տեղափոխում: Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է Բեռլինի ողբերգությունից հետո: Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Պատահարի հետևանքով 12 մարդ է զոհվել, 50-ը` հոսպիտալացվել է: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Պակիստանի քաղաքացի է: Սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել հանցանշանների բացակայության պատճառով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |