Ազատագրված Հալեպի դպրոցներից մեկում մահապատժի ենթարկված երեխաների դիեր են հայտնաբերվել![]() 24 դեկտեմբերի 2016 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը Հալեպի արևելյան հատվածի դպրոցներից մեկում հայտնաբերել է ահաբեկիչների կողմից մահապատժի ենթարկված մարդկանց, այդ թվում` երեխաների դիեր: Այս մասին հայտնել է Սիրիայի ռազմական ոստիկանության դատախազ Սամեր Յուսեֆը, հաղորդում է Sputnik գործակալությունը: «Մահացած երեխաների և մեծահասակների մարմիններին եղել են մահապատժի հետքեր: Նրանցից մի քանիսը գլխատված են եղել»,- ասել է նա։ Յուսեֆի խոսքով՝ բոլոր մարմինները կտեղափոխվեն հիվանդանոց՝ ԴՆԹ փորձաքննության համար։ «Նախնական տվյալներով՝ մարդիկ մահապատժի են ենթարկվել 4-5 օր առաջ, ոմանց մարմինների վրա կրակել են ընդամենը 1 մետր հեռավորությունից»,- ավելացրել է Սամեր Յուսեֆը։ Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարման վերջին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը:«Հալեպը հիմա դժոխքի հոմանիշ է դարձել»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |