Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությունից հետո սրվել է վերաբերմունքը ոչ մահմեդականների նկատմամբ

PanARMENIAN.Net - Ստամբուլում հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, Թուրքիայում ազգայնամոլական տենդենցները ուժեղացել են: Նման կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Եթե մինչ այդ որոշ հանդուրժողոկանություն կար ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ապա Դինքի սպանությունից հետո սրվել է վերաբերմունքը ոչ թուրքերի եւ ոչ մահմեդականների նկատմամբ»,- ասել է նա:



Սարֆրաստյանի կարծիքով, ազգային փոքրամասնությունների հետ կապված իրավիճակի հետագա զարգացումը Թուրքիայում պարզ կլինի խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո: Ընդ որում, նա նշել է, որ մեծ հավանականություն կա, որ կհաղթի ներկա իշխող կուսակցությունը:



Ռուբեն Սաֆրաստյանը նաեւ նշել է, որ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում չեն հանգեցնի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: «Իմաստ չկա սպասելու, որ խորհդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունները կլավանան կամ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը»,- գտնում է նա: Սաֆրաստյանի խոսքերով, թուրքական քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում չեն ընդգրկված կետեր` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վերանայման վերաբերյալ:



Փորձագետի գնահատմամբ, հայ-թուրքական խնդիրները կարեւոր գործոն են երկու երկրների համար: «Թուրքիան ձգտում է էլ ավելի մեկուսացնել Հայաստանին եւ այդպիսով թուլացնել նրա դերն ու դիրքորոշոըմը միջազգային հանրությունում»,- ասել է Սաֆրաստյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---