Պետդեպն «անհեթեթ» է անվանել Էրդողանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն սատարում է ԻՊ-ին![]() 28 դեկտեմբերի 2016 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որով նա մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ապացույցներ ունի, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին, այդ թվում «Իսլամական պետությանը»: Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է կոալիցիային պարտավորությունները չկատարելու մեջ: «Դա անհեթեթ հայտարարություն է»,-նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: ԱՄՆ հասցեին մեղադրանքներով է հանդես եկել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ըստ նրա, Պալմիրան գրաված գրոհայինները քաղաք են ժամանել «կամ ամերիկացիների անմիջական աջակցությամբ, կամ, լավագույն դեպքում, ամերիկացիների իմացությամբ», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |