ՌԴ-ն ու Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայում համատարած հրադադարի հաստատման հարցը![]() 28 դեկտեմբերի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայում համատարած հրադադարի հաստատման պլանը: Գործակալությունը մանրամասներ չի ներկայացնում: Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: Դեկտեմբերի 27-ին դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ ՌԴ և Թուրքիայի զինվորականներն Անկարայում բանակցում են Սիրիայի ընդդիմության հետ Սիրիայում հրադադարի հաստատման պարամետրերի շուրջ: Ավելի վաղ ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել էին իրավիճակը Սիրիայում, այդ թվում Հալեպում: Հաշվի առնելով բոլոր երկրների ներգրավվածությունը Սիրիայի տարածքում ընթացող գործողություններում, բնակացություններին են միացել նաև ՊՆ ղեկավարները: Բանակցությունների ավարտին նախարարները հայտարարեցին, որ կարևորում են հրադադարի ռեժիմի տարածումը Սիրիայի ամբողջ տարածքում, ինչպես նաև հայտնեցին Դամասկոսի և ընդդիմության միջև պատրաստվող համաձայնության երաշխավորները դառնալու պատրաստակամության մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |