Ռուսաստանը կկրճատի իր զորախումբը Սիրիայում![]() 29 դեկտեմբերի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Սիրիայում ռուսական զորախմբի կրճատման վերաբերյալ ՌԴ ՊՆ առաջարկին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ և ՊՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտնում էTASS-ը: «Համամիտ եմ ՊՆ ղեկավարի առաջարկին՝ Սիրիայում մեր ռազմական ներկայության կրճատման վերաբերյալ, նկատի ունենալով, որ մենք, անկասկած, կշարունակենք պայքարը միջազգային ահաբեկչության դեմ և հետագայում ևս կաջակցենք Սիրիայի օրինական կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում: Անկասկած մենք կկատարենք պայմանավորվածությունները, այդ թվում Տարտուսում և Հմեյմիմ օդանավակայանում ՌԴ ԶՈւ տեղակայման հենակետերի զարգացման մասով»,-ասել է Պուտինը: Շոյգուն, իր հերթին, նշել է, որ ձևավորված են բոլոր նախադրյալները Սիրիայի տարածքում մարտական գործողությունների դադարեցման համար, այդ թվում այդ երկրում ռուսական զորախմբի կրճատման համար: ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը գործարքի արդյունքում կարող են բաժանել Սիրիան ոչ պաշտոնական ազդեցության գոտիների: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |