Բաքվում Պիտեր Սեմնեբիի հանդիպումների հիմնական թեման կլինի Ղարաբաղի հակամարտությունը

PanARMENIAN.Net - Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացման հարցերի քննարկման համար Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հուլիսի 19-ին կայցելի Ադրբեջան: Երկօրյա այցելության ընթացքում Սեմնեբին մտադիր է խորհրդատվություններ անցկացնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:



Պիտեր Սեմնեբին նաեւ բանակցություններ կանցկացնի արտգործնախարարի հետ: Հանդիպման հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:



Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վերջին անգամ Հայաստանում եղել է հուլիսի 16-ին: Երեւանից Սեմնեբին պետք է ուղեւորվեր Ստեփանակերտ, սակայն կես ճանապարհին փոխել է երթուղին եւ վերադարձել է Երեւան: Դիվանագետի նման որոշման պատճառները մինչեւ հիմա անհայտ են: Միեւնույն ժամանակ, Պիտեր Սեմնեբին բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ մտադրվում է այցելել Լեռնային Ղարաբաղ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---