Ասանժ. Կիբերհարձակումների համար ՌԴ-ին մեղադրելը Թրամփին վարկաբեկելու նպատակ ունի![]() 3 հունվարի 2017 - 19:33 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ Ռուսաստանին մեղադրելը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկելու նպատակ է հետապնդում: «Նրանք փորձում են լեգիտիմությունից զրկել Թրամփին: Նրանք փորձում են ասել, որ ընտրված նախագահն օրինական նախագահ չէ»,-ասել է Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը տված հարցազրույցում, գրում է Gazeta.ru-ն Hill-ի վրա հղումով: Նա նաև հերքել է այն պնդումները, թե ինքն աշխատել է Ռուսաստանի կամ որևէ այլ պետության հետ իր հետաքննությունների շրջանակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել էր, թե ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նամակների և Հիլարի Քինթոնի ընտրական շտաբի նախկին ղեկավար Ջոն Փոդեստայի էլեկտրոնային նամակագրության ինտերնետ ռեսուրսը Ռուսաստանը չի եղել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |