Կուբան 50 տարում առաջին անգամ ապրանք կարտահանի ԱՄՆ![]() 6 հունվարի 2017 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ գործարք են կնքել, որի շրջանակում վերջին 50 տարում առաջին անգամ այդ երկրից ԱՄՆ օրինական ճանապարհով բեռներ կարտահանվեն: Խոսքը 40 տոննա ածուխի մասին է, որի արժեքն ըստ պայմանագրի մոտ 17.000 դոլարի է հասնում, գրում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: «Սա առաջին պայմանագիրն է, բայց մենք հուսով ենք, որ հարաբերությունները կշարունակվեն և ոչ միայն ածուխի արտահանման մասով, այլ նաև այլ արտադրանքի, օրինակ, մենք կարող ենք մեղր կամ սուրճ արտահանել»,-հայտարարել է Իզաբելլա Օ՛Ռայլին՝ Cubaexport պետական ընկերության տնօրենը: 2014-ի ավարտին ԱՄՆ-ն և Կուբան հայտարարեցին հարաբերությունների աստիճանական վերականգնման մասին: Մինչ օրս հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, Հավանա այցելեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ն մեղմացրել է Կուբայի դեմ գործող որոշ պատժամիջոցները, թեև կես դարից ավելի գործող առևտրի էմբարգոն դեռ ուժի մեջ է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |