Ասադ. Սիրիայի իշխանությունները համաներում կշնորհեն զինյալ ընդդիմության անդամներին 9 հունվարի 2017 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի զինյալ ընդդիմության գրոհայինները կկարողանան օգտվել համաներումից, որը կհայտարարի Սիրիայի կառավարությունը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հայտնում է SANA գործակալությունը: Ըստ Սիրիայի նախագահի, կառավարությունը համաներում կառաջարկի յուրաքանչյուր գրոհայինի, որը կհանձնի զենքը: «Նրանք մեկ տարբերակ ունեն, եթե ցանկանում են նորմալ կյանքի վերադառնալ: Դա առավելագույնն է, ինչ մենք կարող ենք առաջարկել նրանց»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ասադը հաստատել է պատրաստակամությունը բանակցություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 23-ին Աստանայում: Նա հավելել է, որ հանդիպմանը կարող է հարց բարձրացվել Սիրիայի սահմանադրական բարեփոխման մասին, գրում է Gazeta.ru-ն: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարման վերջին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը:«Հալեպը հիմա դժոխքի հոմանիշ է դարձել»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |