Ճարտարապետ. Սբ Կաթողիկեի ապակե դռան նախագիծը հաստատվել էր մշակույթի նախարարությունում 9 հունվարի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հանրության շրջանում քննարկման և առավելապես քննադատության առարկա դարձած Երևանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու նոր՝ ապակե դուռը մնալու է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Մայր Աթոռի ճարտարապետական բաժնի ճարտարապետ Մերի Դանիելյանը: «Այդ եկեղեցու դրան հետ կապված երկու ծրագիր եմ ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկմանը: Առաջինը հին դռան վերականգնումն էր, երկրորդը՝ այս տարբերակը: Խորհուրդը երկրորդն է ընտրել», - ասաց նա: Հարցին, թե կարող է արդյոք նախագիծը փոփոխվել՝ հաշվի առնելով հանրության բացասական վերաբերմունքը՝ Դանիելյանը բացասական է պատասխանել: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Շահար թաղամասում, ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արևմտյան պատի մարմարյա սալին փորագրած խաչքարի, կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ.:Դարաշրջանի ճարտարապետական ոճն առանձնապես արտահայտված է բազմանիստ գմբեթի, զույգ որմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում: Լուսանկարը՝ Անի Սարդարյանի ֆեյսբուքյան էջից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |