Ֆիլիպինների հարավում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել![]() 10 հունվարի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ի առավոտյան Ֆիլիպինների հարավում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 6:13-ին (Երևանի ժամանակով 10:13-ին): էպիկենտրոնը գտնվում էր Տաբիաունի շրջանից 199 կմ հեռավորության վրա, օջախը 622 կմ խորության վրա է, գրում է Korrespondent.net-ը: Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատավում է որպես «ինտենսիվ»: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Դեկտեմբերի վերջում Ֆիլիպինների արևելյան ափին հզոր թայֆուն էր մոլեգնում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |