ԿԸՀ. Բակո Սահակյանը պաշտոնապես ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ

PanARMENIAN.Net - Այսօր կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները: ԿԸՀ-ի անդամները որոշում են ստորագրել, որի համաձայն Բակո Սահակյանը ընտրվել է հանրապետության նախագահ ընտրողների ձայների մեծամասնությամբ: ԿԸՀ-ն գրանցել է, որ ընտրողների ընդհանուր թիվն, ըստ ընտրացուցակների, կազմել է 92 128 մարդ, ընտրատեղամասերին հատկացված քվեաթերթիկների քանակը` 93 219, մարված ընտրաթերթիկների թիվը` 21 934: Գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, ըստ ստորագրությունների 71 289 է, անվավեր քվեաթերթիկների քանակը` 1594: Յուրաքանչյուր թեկնածուի համար քվեարկածների քանակը հետեւյալն է` Արմեն Աբգարյանի օգտին` 867, Վանյա Ավանեսյանի օգտին` 212, Մասիս Մաիլյանի օգտին` 8734, Հրանտ Մելքումյանի օգտին` 564, Բակո Սահակյանի օգտին` 59 316 մարդ: «Կողմ» քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմում է 69 693, վավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 69 693: Անճշտությունների թիվը` 15, հաղորդում է ԼՂՀ ԿԸՀ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---