ԱՄՆ Սենատը քվեարկել է Obamacare ծրագրի չեղարկման օգտին

ԱՄՆ Սենատը քվեարկել է Obamacare ծրագրի չեղարկման օգտին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Սենատը քվեարկել է ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի առողջապահության բարեփոխման ծրագրի չեղարկման օգտին, որը հայտնի է որպես Obamacare, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ձայները գրեթե հավասար են բաշխվել. 51 սենատոր չեղարկման օգտին է քվեարկել, 48-ը` դեմ:

«Մենք պետք է արագ գործենք, թեթևացնելու համար իրավիճակն ամերիկացիների համար»,-մեջբերում է գործակալը հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելին:

Օբամայի առողջապահական ոլորտի բարեփոխմամբ նախատեսվում էր բուժապահովագրության պարտադիր ձեռքբերում չունեվորների համար սուբսիդիաներով: Իր հրաժեշտի խոսքում Օբաման ասել էր, որ ծրագիրն արդյունավետ է, և հավաստիացրել էր, որ եթե ինչ-որ մեկն ավելի լավ ծրագիր առաջարկի, ինքը կաջակցի այդ ծրագրին:

Բարեփոխման մասին օրենքն ընդունվել է 2010-ին միայն դեմոկրատների ձայներով, որոնք այն ժամանակ իշխում էին Կոնգրեսում: Հետո հանրապետականները, մեծամասնություն ստանալով Կոնգրեսում, տասնյակ անգամ քվեարկել են օրենքի չեղարկման օգտին, սակայն նախագահը վետո է դրել:

Հանրության շրջանում Obamacare-ը հակասական գնահատականներ է ստացել: Ըստ հարցումների, ամերիկացիների մոտ կեսը համարում է, որ ծրագրից պետք է հրաժարվել: Մյուս կողմից մոտ 20 մլն մարդ առաջին անգամ ապահովագրություն է ստացել այդ ծրագրով:

Թրամփը բազմիցս է դեմ արտահայտվել Օբամայի օրենքին` համարելով այն անարդյունավետ և թանկ սպառողների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---