«Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել Քաշաթաղի շրջանում12 հունվարի 2017 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Լաբորատորիայում սովորում են ինչպես Վուրգավանի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված աշակերտներն այստեղ ստանում են ժամանակակից ինժեներական կրթություն՝ սովորելով ծրագրավորման և ռոբոտաշինության հմտություններ: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի (ներառյալ Արցախի) 194 դպրոցում: «Արմաթում» սովորում են արդեն շուրջ 5000 դպրոցական: Ինժեներական այս խմբակ-լաբորատորիաները 2016-ին արժանացել են միանգամից երկու՝ «Կայուն զարգացման» և «Տեխնոլոգիական կրթության լավագույն մատակարարի» միջազգային մրցանակների: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները մասնակցում են նաև մի շարք խրախուսական միջոցառումների (Ամառային տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարներ, «ԴիջիԿոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթ, «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթներ, «Բաց խաղ» առաջնություն և այլն), որտեղ վերջիններս կիրառում են իրենց հմտությունները ու ընդգրկվում ավելի լայն և ստեղծագործական միջավայրի մեջ: Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիան ստեղծվել է «Հայրենասեր» կազմակերպության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համատեղ ֆինանսավորմամբ: ԻՏՁՄ-ն ներդրել է «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ժամանակ իրականացված դրամահավաքի և ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ամանորյա միջոցառման մուտքավճարների ամբողջ հասույթը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |