Հետազոտողները ֆիքսել են, թե ինչպես են կապիկները, ռոբոտին «ցեղակցի» տեղ դնելով, ողբում նրա մահը (վիդեո) 12 հունվարի 2017 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Լրտեսը վայրի բնության մեջ» (Spy in the Wild) նոր ծրագիրը, որը եթեր է հեռարձակվելու BBC One հեռուստաալիքով, ցուցադրել է առաջին սերիայից մի հատված, որտեղ գորշ լանգուրները (Պակիստանում և Հնդկաստանում տարածված կապիկների ցեղատեսակ) ողբում են կապիկի կերպարանքով ռոբոտի մահը: Հոլովակում ռոբոտն աչքի մեջ տեղադրված տեսախցիկով հետևում է կապիկների առօրյա կյանքին, մինչև որ նրանցից մեկը «չի սպանում» իրեն` վայր գցելով ծառից, գրում է TJ-ն: Դրանից հետո լանգուրները սկսում են ողբալ «ցեղակցի» մահը: Պրիմատները շրջան են կազմում և սկսում են գրկախառնվել որպես աջակցության նշան` միաժամանակ նայելով ռոբոտի մարմնին: Spy in the Wild նախագծի վրա աշխատանք է տարվում արդեն 3 տարի: Նկարահանումներն անցկացվել են 21 երկրում 4K թողունակությամբ տեսագրող ռոբոտների օգնությամբ: Այդ ընթացքում նկարահանվել է ավելի քան 8000 ժամ տեսանյութ: Ըստ հեղինակների, կառավարվող «կենդանիների կերպարանքով լրտեսների» կիրառումը թույլ կտա առավելագույնս մոտենալ վայրի բնության աշխարհին, ինչը դեռ չէր հաջողվել մարդուն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |