ԼՂ մեկնելու համար Մինսկում ձերբակալված բլոգերին այցելել է Իսրայելի հյուպատոսը

ԼՂ մեկնելու համար Մինսկում ձերբակալված բլոգերին այցելել է Իսրայելի հյուպատոսը

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին, Ղարաբաղ այցելության համար ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի Մինսկում ձերբակալությունից մեկ ամիս անց, հաջողվել է կազմակերպել Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկայայի այցը մեկուսարան: Այցը հաջողվել է կազմակերպել Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովայի ջանքերով, գրում է «Կուրսորը»:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

Լապշինի գործին միջամտել է Իսրայելը: Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը: Մինսկում Իսրայելի դեսպանատունը պաշտոնապես դիմել է Բելառուսի ԱԳՆ` Լապշինին հանդիպելու թույլտվության համար: Իսրայելը նաև դիմել էր Բելառուսի իշխանություններին` խնդրելով «անդառնալի քայլերի չդիմել» այդ հարցում և չարտահանձնել բլոգերին Բաքվին:

Սվետլովան պայքարում էր հյուպատոսի այցի համար Լապշինի ձերբակալությունից ի վեր: Ըստ պատգամավորի, դա գրեթե մեկ ամիս զբաղեցրեց, քանի որ կար Բելառուսի իշխանությունների հակազդեցությունը:

«Ես մշատական կապի մեջ եմ Ալեքսանդրի ընտանիքի և Իսրայելի ԱԳՆ հետ և ինձ հաջողվեց բացատրել երկրի ԱԳ փոխնախարար Ցիպի Խոտովելիին, որ սպասել այլևս չի կարելի, քանի որ մենք սպառնալից տեղեկություններ ենք ստանում, որ Լապշինի պահման պայմանները կտրուկ վատթարացել են, նրա վրա ճնշում է գործադրվում, և մենք ուղղակի պարտավոր ենք անհապաղ հանդիպման հասնել հյուպատոսի հետ, որպեսզի վատթարագույնը տեղի չունենա»,-ասել է պատգամավորը:

Սվետլովան նշել է, որ կարևոր է, որ հյուպատոսը հետագայում ևս շարունակի հետևել Լապշինի գործի ընթացքին:

«Սաշան ճնշված է, նրա վրա ճնշում է գործադրվում մեկուսարանում, նրան ստիպում են արտահանձնման համաձայնությունը ստորագրել, թեև դատարանը դեռ որոշում չի կայացրել: Հուսով եմ, որ Իսրայելի ԱԳՆ աջակցությամբ կկասեցվի Լապշինի արտահանձնումը: Ես մշտական կապի մեջ եմ նաև Ադրբեջանի ատյանների հետ: Որքան հասկանում եմ, բլոգերը պատրաստ է քննարկել Ադրբեջանից ներողություն խնդրելու հնարավորությունը՝ ազատ արձակվելու երաշխիքների և արտահանձնումից հրաժարվելու դիմաց», -ասել է Սվետլովան:

Իսրայելի պաշտոնյաները մտահոգված են, որ Ադրբեջանը մոտ է հաջողության հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու գործում: Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ արդեն Բելառուսի իրավապահ մարմիններին է փոխանցել Լապշինի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որն ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---